▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորք-Մարաշ վարչական շրջանի պատվիրակությունը Ստեփանակերտում

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում օգոստոսի 18-ին մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատատակազմի պատվիրակությունը վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի գլխավորությամբ մեկնել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

Այցի շրջանակում կայացել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջև երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են համագործակցության ներկա վիճակը և առաջիկա ծրագրերն ու հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև աշխատակազմերի միջև փորձի փոխանակման, սոցիալական, կրթության և մշակույթի հարցերի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունքներին։

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վերահաստատել է արդեն համագործակցության ծրագրերն առաջիկայում շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը: Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նաև ծաղկեպսակ է դրել Ստեփանակերտի հուշահամալիրում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more