▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նորք» ֆուտբոլային ակումբի հիմնադրման գաղափարը եղել է իմը․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության  համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վերջերս հանդիպեցի «Նորք» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։

100-ից ավելի պատանիներ գրեթե ամեն օր զբաղվում են ֆուտբոլով՝ կարևորելով առողջ ապրելակերպը, կամքը, սպորտային հաջողությունները։

Ակումբի հիմնադրման գաղափարը եղել է իմը, և արդեն երկու տարի է՝ ակումբի թիմերը մասնակցում են Հայաստանի պատանեկան առաջնություններին, իսկ առաջիկա օրերին մեկնարկող առաջնությանը կմասնակցի արդեն չորս թիմ։

Շատ կարևոր է, որ բոլոր թաղամասերում լինեն ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի թիմեր, որը հնարավորություն կտա պատանիներին ավելի շատ զբաղվել սպորտով՝ այսօր այդքան կարևոր առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով։

«Նորք» ֆուտբոլային ակումբը եզակիներից է, որտեղ պատանինները ֆուտբոլով են զբաղվում անվճար։

Ակումբի ծախսերը հոգում է «Ապրելու» հիմնադրամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more