▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի ուզածն այն է, որ Եկեղեցին քանդի և Հայաստանը վերածի ինչ-որ աղանդավորական համայնքի»․ Մարինե Պետրոսյան

«Փաշինյանը Եկեցեղու դեմ պայքարը նոր չի սկսել, բայց այն ժամանակ այս մակարդակի չէր․․․ Նա հիստերիկայի մեջ է․․․ Հնարավոր է, որ Փաշինյանն այն աստիճանի զիջումների է գնալու, որ Հայաստանում ստեղծում է բացարձակ իռացիոնալ վիճակ․ դա շատ վտանգավոր է»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը՝ հավելելով, որ Փաշինյանը Եկեղեցու շուրջ միտումնավոր է աղմուկ ստեղծում։

«Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր կողմնակիցներին, մնացել է միայն քֆուր սիրողների խավը»,- նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլի ուզածն այն է, որ Եկեղեցին քանդի և Հայաստանը վերածի ինչ-որ աղանդավորական համայնքի։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ Եկեղեցին հնարավոր է շահի իր դեմ հարձակումներից․ «Եկեղեցին չի պարտվի, ելքը կգտնվի»։

***

Լրագրող Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուսով եմ, բոլորն էլ հասկանում են, որ կուսակրոնության հարցն ընդամենը պատրվակ է, և Գարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցության համար։ Փաշինյանը չի կարողանում մարսել, որ կաթողիկոսն ու եկեղեցին իր արտաքին քաղաքականությանը հակադիր դիրքորոշում են որդեգրել՝ տարածելով այն երկրի ներսում և ներկայացնելով միջազգային ծանրակշիռ հարթակներում։
Ճշմարիտ է նաև այն պնդումը, որ Փաշինյանին մտահոգում է եկեղեցու բավականին բարձր վարկանիշը, ինչը կարող է հակաիշխանական լրջագույն խմորումների ելակետ դառնալ։
Գարեգին 2-ին գահընկեց անելով՝ Փաշինյանը փորձում է իր համար վերահսկելի և կառավարելի եկեղեցի ստեղծել։ Նա ակնկալում է մի կաթողիկոս, որը կլինի Վահագն Խաչատրյանի պես անհաղորդ և Անահիտ Մանասյանի պես հնազանդ։ Այսինքն՝ Քրիստոնեության գծով տեղակալ։
Տեղի ունեցողը հավատքի հետ կապ չունի։ Առաջադեմ ու աթեիստ հորջորջվող այն զանգվածները, որոնք լռելյայն գոհունակություն են ապրում կրոնի և միջնադարի նկատմամբ լուսավորական հաղթարշավի վերաբերյալ, նորից մոլորվում են՝ չհասկանալով ամենակարևորը։
Փաշինյանն առաջին հերթին մարտահրավեր է նետել ՀՀ ժողովրդավարական ապագային և սահմանադրական կարգին։ Գարեգին 2-ի նկատմամբ տեղի ունեցող հալածանքն առաջին հերթին ոտնձգություն է Սահմանադրության նկատմամբ, որը հստակ սահմանում է հոգևոր և աշխարհիկ իշխանությունների տարանջատման սկզբունքը։
Հայաստանին դեպի ԵՄ տանող ստալինիստներն ու անգլախոս կթվորուհիներն էլ միգուցե չգիտեն, որ հոգևորի և աշխարհիկի տարանջատումը արդի Եվրոպայի հիմքն է, ծննդյան վկայականը, առաջնային պատճառն ու շարժառիթը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more