«Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակահայկական, հակազգային քաղաքականությունը՝ իր խմբակի հետ միասին․․․ Բայց սրանց նկատմամբ ձևավորվել է համատարած ատելություն»,- այս մասին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի՝ իշխանությունների հեռացման պահանջով հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք հավաքներով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, նա պատասխանել է․ «Կարծում եմ՝ Փաշինյանն այլևս իշխանություն չունի, մնում է այդ աթոռից պոկել, և ոնց որ թե աթոռից պոկելու ժամանակը եյել է։ Հարցումները ցույց են տվել, որ նա նույնիսկ 5 տոկոս վստահություն չունի ժողովրդի մեջ։ Ինքը ունի մեկ ճանապարհ, և ես խորհուրդ եմ տալիս, 2 դիմում պետք է գրի, մեկը՝ հրաժարականի, մյուսը՝ դատախազին, որ, որպես հանցագործ, իրեն մեկուսացնի, որպեսզի ֆիզիկապես կենդանի մնա»։ Հարցին, թե որ ենթադրյալ հանցագործությունների մասին է խոսքը, նախկին պատգամավորը պատասխանել է․ «Բոլոր բնագավառներում կատարել է հանցագործություն, ամենամեծ հանցագործությունը Արցախի ցեղասպանությանը մասնակցելն է և Արցախը թշնամուն հանձնելը»։ Դիտեք նաև՝ |
«Նիկոլը երկու դիմում պետք է գրի՝ մեկը՝ հրաժարականի, մյուսը՝ դատախազին»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more