▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանն Ալիևին զեկուցեց հպատակվելու մասին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն Ալիևին զեկուցեց հպատակվելու մասին։
Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձը հղվել է Իլհամ Ալիևի պահանջով, որպեսզի արցախյան շարժման 37-ամյակի նախօրյակին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հրապարակավ հայտարարի Արցախից, ՀՀ Սահմանադրությունում տեղ գտած Անկախության հռչակագրից հրաժարվելու, նոր Սահմանադրություն ընդունելու և ընդհանրապես «իրական Հայաստանի» անվան տակ Ադրբեջանին նոր զիջումներ անելու պատրաստակամության մասին։ ՆԻկոլ Փաշինյանը լավ գիտի, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն կդառնա իր վստահության հանրաքվեն։ Նա, որպես քաղաքական գործիչ, սպառված է, պարզապես ժամանակ է ձգում»։

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի կամակատար դավաճան Նիկոլը Ալիևի հրահանգն է կատարում ու դա փորձում է ժողջանին հրամցնել որպես սեփական նախաձեռնություն։
Ի գիտություն բոլորին, Նիկոլի իրական Հայաստանի Սահմանադրությունը գրվում է Բաքվում և Անկարայում»։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է փոխել երկրի սահմանադրությունը։

«Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է.

1. Կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հերթական պահանջը։

Փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցերին (դրանք լիարժեք հանվելու են), այլև հնարավորություններ են ստեղծվելու թուրքական հաջորդ պահանջները կատարելու համար՝ հանգեցնելով  Հայաստանի անկախության կորստին։

2. Սահմանադրական փոփոխությունների գնով ևս մի փոքր երկարացնել սեփական իշխանությունը։

Հայաստանի այսօրվա խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի։ Այն բացառապես թուրք-ադրբեջանական պահանջ է։

Այս թեմայով ցանկացած այլ ոճի քննարկում կոչված է մոլորեցնելու մեզ և հերթական կորուստներին տանելու»,- սոցցանցի իր էջում գրել է Վարուժան Գեղամյանը։

***

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի «գաղափարախոսական ուղերձին»․

«2021թ. կեղծ «խաղաղությունով» խաբեց՝ հանձնելով Արցախը և ՀՀ 220 ք/կմ-ը, 2026թ-ին «իրական Հայաստանով» է խաբելու՝ կործանման տանելով այն»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more