▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե ինչու իր անուն-ազգանունը չկա ԿԸՀ կայքի ՀՀ ընտրողների ռեգիստրում։ Երբ այդ ռեգիստրում որոնում ես, Հայկ Ղալումյան անուն-ազգանունով 6 անձի տվյալներ է ներկայացնում, որոնցից ոչ մեկը Տավուշի մարզպետ, 1974թ․ ծնված Հայկ Վոլոդյայի Ղալումյանը չէ։ Տավուշի մարզպետարանից հարցմանս պատասխանել են․ «Տավուշի մարզպետը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, հաշվառված է Տավուշի մարզի Իջևան քաղաքի Այգեստան փողոցի թիվ 1 հասցեում: Մարզպետի անուն ազգանունը ԿՀԸ ինտերնետային կայքի ընտրողների ցանկում չլինելու վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմնին»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more