▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը խաբում է․ Խեյրիմլին անկլավ չէ և 2024-ին են հանձնել Ադրբեջանին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը խաբում է․ Խեյրիմլին 2024թ․-ին են հանձնել Ադրբեջանին։
Տեսանյութի մեջ քաղաքացին հարցնում է, թե ինչ տարածքներ են հանձնելու Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը նրան պատասխանում է, որ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ չեն հանձնելու, մենք չենք հրաժարվելու Արծվաշենից։ Այսինքն՝ նրբորեն առաջ է տանում, սակայն չի հնչեցնում այն միտքը, թե Արծվաշենի հետ փոխանակելու են նախկին «անկլավները»՝ Վերին Ոսկեպարը, Բարխուդարլուն, Սոֆուլուն, Տիգրանաշենը։ Փաշինյանը Ադրբեջանին հանձնվելիք, իր ասած՝ Ադրբեջանի 3 տարածքների մասին քաղաքացուն ասում է՝ Բարխուդարլի, Խեյրիմլի․․․
Խեյրիմլին Կիրանցին կպած ադրբեջանական գյուղ է, այն երբեք անկլավ չի եղել։ Խեյրիմլի գյուղի տարածքը 2024թ․ գարնանը , սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով հանձնել են Ադրբեջանին։ Դրա հետ 2024-ին Ադրբեջանին հանձնել են նաև միջպետական ավտոճանապարհի մի հատված, այդ ճանապարհին Կիրանցի կամուրջը, Կիրանցից սեփականության իրավունքով պատկանող, կադաստրից տրված վկայականներով 15 հեկտար հող, Բերքաբերի մոտ և Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը։ Նիկոլ Փաշինյանը կամ Խեյրիմլի գյուղի տեղը չգիտի, մոռացել է, կամ էլ խաբում է հարց տված քաղաքացուն։ Նիկոլ Փաշինյանը իր այս պատասխանով հաստատեց, որ իր իշխանության մնալու դեպքում «անկլավները» հանձնելու են Ադրբեջանին, անունն էլ դնելու են՝ սահմանազատման շարունակություն»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more