«Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխանությունները կարծես թե մտահոգված են Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի տների ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական սյունեցի պատգամավորներին հանձնարարել է գնալ մարզ, շրջել տարբեր համայնքներում, լինել Խոզնավարում ու Խծաբերդում, զրուցել բնակիչներ հետ, հանդիպումներ ունենալ նրանց հետ ու առաջին ձեռքից ինֆորմացա տալ, թե ինչ է կատարվում համայնքներում: Փաշինյանի նպատակը առաջին ձեռքից իմանալն է, թե ինչ հաճախականությամբ են կրակում ադրբեջանցիները, դիրքերի, թե բնակավայրերի վրա են կրակում: Ու, կարծես թե, ՔՊ-ականները վատ լուրերով են վերադառնում․ բանն այն է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է բնակավայրերը, ոչ թե, օրինակ, դիրքերը, և սա նախօրերին հաստատվեց նաև ՊՆ-ում: Փաշինյանին ՔՊ-ակաները լավ լուրեր չեն փոխանցում, չնայած այն բանին, որ Փաշինյանը նստած սպասում է, թե երբ Ալիևը կհայտարարի, որ պատրաստ է ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը: |
Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ more

more

more

more

more

more

more