Նիկոլ Փաշինյանն իր «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» ուղերձում հայտարարեց, որ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։
«Էական է նոր սահմանադրության ընդունումը, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասաց նա՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։
Նա հիշեցրեց, որ 2020թ․-ից հետո խոսել է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Ըստ նրա պետությունն է ժողովրդի լավագույն կյանքն ապահովելու լավագույն գործիքը։
«Ժողովրդի լավագույն կյանքը հնարավոր է իր պետության մեջ։ Այն պետության, որը քաղաքացին իրենն է համարում ։ Այս գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկն էլ այն է, որ մենք մեր պետությունը պետք է համարենք մեր բարեկեցության ապահովման համար առանցքային գործիք և բոլոր գործելակարգերում պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ»։
***
«Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է միջազգային ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով: ՀՀ-ի առաջընթացի և զարգացման իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշետ է և պետք է արտահայտի պետական հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Ահա այս նախաբանում, ըստ էության, արձանագրված է այն, որ ըստ էության, մեր պետական հանրային կյանքի բոլոր ոլորտներում իմ ընկալմամբ և առաջարկով այս գաղափարախոսությունը պետք է որդեգրվի, ինչից հետո պետք է դա արտահայտվի մեր հանրային պետական կանքի բոլոր ոլորտներում` տնտեսություն, արտաքին քաղաքականություն, կրթություն, մշակույթ և այլն: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ նախագիծը հիմնված է 14 հիմնական դրույթների վրա»,- իր «գաղափարախոսական ուղերձում» նշեց Նիկոլ Փաշինյանը` թվարկելով այդ դրույթները:
***
«2024-ի ապրիլի 10-ին խոսեցի իրական Հայաստանի գաղափարի մասին: 2025-ի տարեմուտին խոսեցի այն մասին, որ իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Հայաստանի, կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Բայց փաստն այն է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ձևակերպված չէ և ամբողջականացված չէ: Նկատի ունեմ` ամփոփված չէ մի փաստաթղթի մեջ, որտեղ հնարավոր լինի ծանոթանալ այդ գաղափարախոսությանը և որդեգրել: Ահա այս ուղերձի առանցքային նպատակն է այսօր ձեզ ներկայացնել իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որը մենք այս ընթացքում մշակել ենք, իր «գաղափարախոսական ուղերձում» նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև անդրադարձավ հետևյալ հարցին` իսկ ինչի համար է գաղափարախոսությունը և ինչ գործնական նշանակություն ունի: *** |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի «բարոյախոսական ուղերձում» վստահեցրել է, որ պետք է կառուցել հարաբերություններն այնպես, որ խաղաղությունը դառնա բնավորություն, գործելակերպ, ապրելակերպ, «եթե կուզեք` խասյաթ»: *** |
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի համար կարևոր չէ, թե ում կծառայի, միայն թե իշխանությունը պահի: *** |
Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղերձի հիմնական զառանցանքն ու վտանգը` ՀՀ անկախության հռչակագրի մերժման և թշնամու կողմից գրված, քպ հոժար կամքով ընդունելու ինչ-որ հակահայ թղթի հրամցնելն էր ժողովրդին, որը կազատի և կարդարացնի հետագայում հակահայ իշխանությանն իր կատարած հանցանքների համար, և սա ոչ միայն հռչակագրի մերժման և ոչնչացման մասին էր, այլ մեր պետականության կորստի ու հետագայում նոր կապիտուլացիայի ստորագրման։ *** |
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն պարզ է Նիկոլ Փաշինյանի ուղերձի հիմնական ասելիքը․ *** Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է փոխել երկրի սահմանադրությունը։ «Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է. 1. Կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հերթական պահանջը։ Փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցերին (դրանք լիարժեք հանվելու են), այլև հնարավորություններ են ստեղծվելու թուրքական հաջորդ պահանջները կատարելու համար՝ հանգեցնելով Հայաստանի անկախության կորստին։ 2. Սահմանադրական փոփոխությունների գնով ևս մի փոքր երկարացնել սեփական իշխանությունը։ Հայաստանի այսօրվա խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի։ Այն բացառապես թուրք-ադրբեջանական պահանջ է։ Այս թեմայով ցանկացած այլ ոճի քննարկում կոչված է մոլորեցնելու մեզ և հերթական կորուստներին տանելու»,- սոցցանցի իր էջում գրել է Վարուժան Գեղամյանը։ *** ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի «գաղափարախոսական ուղերձին»․ |