▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախորդ ուսումնական տարին, բոլոր դժվարություններով հանդերձ, հաջողված էր

Վերադարձա Երևան:

2 օրում այցելեցի 3 մարզ, մասնակցեցի 3 օգոստոսյան խորհրդակցություններին: Եղա 2 մարզային բուհում, Նոյեմբերյանի տարածաշրջանի 2 սահմանամերձ գյուղերի դպրոցներում, մասնակցեցի ուսանողական միջազգային ամառային դպրոցի փակմանը, հանդիպեցի և անկեղծ զրույցի բռնվեցի տասնյակ տնօրենների, մանկավարժների, ուսանողների, ծնողների և աշակերտների հետ:

Իհարկե, համակարգում կան դեռևս իրենց վերջնական լուծմանը սպասող խնդիրներ: Նախորդ ուսումնական տարին, բոլոր դժվարություններով հանդերձ, հաջողված էր: Մեկնարկեցին նոր ծրագրերը, շարունակեցինք կյանքի կոչել արդեն հաջողված մի շարք նախագծեր, համակարգը զերծ մնաց ցնցումներից և առաջ գնալու հստակ կամք դրսևորեց: Մենք միասին կարողացանք ևս մեկ տարի գրել մեր անկախ երկրի կրթության պատմության մեջ:

Այսօր ևս Հայաստանի կրթության բոլոր օղակներում բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որպեսզի մեր կրթօջախները կրկին իրենց դռները բացեն երեխաների և ուսանողների առջև:

Ուժ, եռանդ և համբերություն մեզ այս գործում:

Արմեն Աշոտյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more