▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հետզհետե հայտնվում է շրջափակման մեջ

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հետզհետե հայտնվում է շրջափակման մեջ: Հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի հնարավոր վերսկսման հեռանկարի ֆոնին այդ հանգամանքը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար։ Բաքվում գիտակցում են, որ հայկական պետությունների դեմ ագրեսիայի պարագայում Հայաստանը լուրջ գործողություններ է ծավալելու նախիջևանյան ուղղությամբ: Առանց այն էլ վերջին երկու տարիների ընթացքում հայկական զինված ուժերը զգալիորեն բարելավել են մարտական դիրքերը Նախիջևանի հետ սահմանում: Եվ եթե այդ ամենին գումարվում է նաև քրդական ակտիվությունը թուրք-ադրբեջանական սահմանում, ապա պատկերը Բաքվի համար խիստ անմխիթար է դառնում։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more