Երևանի բոլոր վարչական շրջաններում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի կանաչապատման ուղղությամբ տարվող հողի փխրեցման, ծառերի սանիտարական էտման ու երիտասարդացման աշխատանքները։ Աշխատանքներին զուգահեռ, ապահովվում է ճյուղերի տեսակավորումն ու տեղափոխումը՝ խուսափելով աղբի կուտակումներից: Այս նախապատրաստական աշխատանքներին կհաջորդեն ծաղկապատման ու ծառատնկման լայնածավալ աշխատանքները։



