Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Բաց նամակ Նաիրա Գյուրջինյանին. «Բա Ձեր արածը Ձեզ դուր եկավ՞»:
Իմ կողմից շատ հարգված ու սիրված, բարի դեմքով ու լավ սրտով, լացելու յուրաքանչյուր առաջնությունում առաջին տեղ բռնող տիկին Նաիրա Գյուրջինյանը, լրատվականներից մեկի հետ զրույցում ասել է. «Լիլիթ Հովհաննիսյանին ես եմ ստիպել, որ մասնակցի «Հայ սուպեր-սթար»»-ին»...
Այ տիկին Գյուրջինյան, էլ վատություն չկա մեր հանդեպ անեիք՞ Էլ ուրիշ միտք չունեիք իրագործեիք, ընչի Դուք էս քայլին գնացիք՞ Գոնե հիմա չեք փոշմանում՞ գոնե տեսնում եք դե Ձեր համոզելու արդյունքում ինչ ունեցանք մենք՞ Մենք ունեցանք մի «երգչուհի», որի երկրպագուներ են դառել եսիմ քանի հազար անչափահաս ու իրա «շնորհիվ» փչանում է էտ երեխաների երգարվեստային ճաշակը, էտ աղջկա շնորհիվ արդեն հայտնի է դառնում ոչ հայեցի ու մուղամային երգերը, կամ էլ Ամերիկայում նկարահանված եսիմ ինչ տեսահոլովակ, որի երգի բառերը ու երգի իմաստը մենակ ինքն է հասկանում ու էտ երկրպագուները: Էլ չեմ ասում՝ կոտրած սիրո, դավաճանության, ոչ երջանիկ լինելու մաիսն երգերը:
Ձեր համոզելու շնորհիվ մեր՝ առանց այն էլ լճացած շոուբիզնեսում մենք ունեցաք ևս մեկ ավելի լճացնող ու դեպի անդունդը տանող «երգչուհի», ով այնպես է անում,, որ մեր անչափահաս սերնդի մի մասը ուղղակի չհասկանա, թե ինչ է իրական երաժշտությունը ու որն է իրական երգը... Հիմա էսքանից հետո կարևոր հարց՝ Բա Ձեր արածը Ձեզ դուր եկավ՞ Բա չեք փոշմանում՞՞՞.... Անկեղծ ասեմ չարժեր տենց հպարտորեն էտ արտահայտությունը անել, քանի որ նենց չի, որ լավ բան եք արել:
Չլիներ էն զհաթը, երբ Դուք նրան համոզեցիք դա:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ