▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա այնքան գումար ուներ, որ ամեն ծախս էլ կհոգար. գործարարի հարազատներն ինքնասպանությանը չեն հավատում. armlur.am

Armlur.am-ը գրում է. «Խնդրում եմ՝ ոչ մեկին չմեղադրել». ինքնասպանությունից առաջ, ըստ նախնական տեղեկության, նմանատիպ բովանդակությամբ գրություն է թողել Հայաստանում շվեյցարական ժամացույցների` «Էյֆֆել» անունը կրող խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանը: Նրա դիակի մոտ հայտնաբերվել էր որսորդական հրացան: Գործարարի՝ Նորք-Մարաշի Նորքի այգիներ թաղամասում գտնվող առանձնատունն արդեն մի քանի օր է՝ բազմամարդ է. Գեորգի Մկրտչյանի ազգականներն ու մտերիմները սգում են նրա անժամանակ և անհասկանալի մահը: Ինչպես զրույցում հայտնեց ինքնասպանության դիմած գործարարի հարևանուհին, ոչ ոք չի կարողանում հասկանալ՝ ինչը կարող էր նրան ինքնասպանության դրդել. «Երիտասարդ տղա էր: Հարգված, սիրված շրջապատի ու իրեն ճանաչողների կողմից: Ինչո՞ւ պետք է նման բան աներ: Հարազատներն արդեն քանի օր է՝ ուշքի գալ չեն կարողանում, սթրեսի, շոկի մեջ են: Երեք երեխա ուներ՝ մեկը մյուսից լավը: Անկեղծ ասած, Գեորգիի հետ այդքան շատ չենք շփվել, հիմա էլ հարազատներն այնպիսի վիճակում են, որ ճիշտ չենք գտնում այս պահին նրանց հետ կատարվածի մասին խոսել»: 

Armlur.am-ը զրուցեց նաև Գեորգի Մկրտչյանի մտերիմ ընկերոջ հետ, ով հրաժարվեց ասել անունը: Ընկերը նպատակահարմար չգտավ այս պահին որևէ վարկած առաջ քաշել ինքնասպանության դրդապատճառների հետ կապված՝ միաժամանակ նշելով, որ իրենց մտքով որևէ բան չի անցնում: Դիտարկմանը, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե ամենայն հավանականության ինքնասպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել, մեր զրուցակիցը ի պատասխան նշեց. «Նույնիսկ մենք չենք կարողանում հասկանալ՝ ինչը կարող է պատճառ դառնալ: Դուք ինչպե՞ս եք ենթադրություններ անում: Ոչ մի այնպիսի խնդիր չկար, որ նրան ինքնասպանության դրդեր: Շուտով ամեն ինչ պարզ կդառնա»: Գեորգի Մկրտչյանի ընկերոջ փոխանցմամբ, նրա դրամական միջոցները կբավականացնեին ամեն ծախս հոգալու համար: Հավելենք, որ գործարարի ինքնասպանության դեպքով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, ինքնասպանության պատճառների մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more