«Հրապարակի» տեղեկություններով, թատերագետ Լևոն Մութաֆյանը, որն առավել հայտնի է որպես ՖԲ սոցցանցի ակտիվիստ, միայնակ չի եղել «Աստորիա» հյուրանոցում, որի լողասենյակում հայտնաբերել են թատերագետի դին։ Մութաֆյանը հյուրանոց է գնացել մի տղամարդու հետ։ Վերջինիս ինքնությունը հայտնի չէ։ Երբ Մութաֆյանին հայտնաբերեցին, տղամարդը արդեն հեռացել էր հյուրանոցից։ Այս մասին մեզ հայտնեց վստահելի աղբյուրը հյուրանոցի ադմինիստրացիայում։ Իրավապահներն այս լուրը պաշտոնապես չեն հաստատում։ Այս վարկածը հակասում է հյուրանոցի տնօրեն Երվանդ Խանավդալյանի հայտնած տեղեկություններին, թե Մութաֆյանը միայնակ էր եկել հյուրանոց լողանալու նպատակով, ապա «բաղնիքում» սրտի ինֆարկտ է ստացել։ Տնօրենի գաղտնապահությունը, թերևս, կարելի է հասկանալ։ Տնօրենը չի ցանկանում վնասել իր «օբյեկտի» գործարար համբավին։ ՀՀ քննչական կոմիտեն արդեն որոշ մանրամասներ է հրապարակել Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքների հետ կապված․ «Փորձագետի կողմից նախնական զննությամբ` բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու մահվան պատճառը»։ Քննչական մարմինն, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի ասում մահվան պատճառի մասին, բայց երկնագույնների այգու դիմացը գտնվող «Աստորիա» հյուրանոցում տեղի ունեցածն այնքան անսպասելի է, որ դեպքից հաշված ժամեր անց շրջանառվեց նաև սպանության վարկածը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում