▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մութ մնաց, թե ինչպես ծեծկռտուքի գլխավոր մեղավոր միլպետի որդուն բաց թողեցին


Հայաստան այցի ժամանակ  Քարդաշյանների ընտանիքի անվտանգությունը պահպանած «Պանտեռա Սեքյուրիթի» ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն` լավացումով: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Պանտեռա Սեքյուրիթի» ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը:

«Կոնկրետ մարդիկ են եղել, ովքեր ասել են, թե միջադեպը ինչպես է եղել: Առանձնապես մութ կողմեր չկան: Միակ մութ բանն իմ համար այն է, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկին` գլխավոր մեղավորին, ով խոսվում է, որ միլպետի տղան է, տարել են ոստիկանական բաժին ու բաց են թողել: Կան ցուցմունքներ, ըստ որոնց` նա առաջին խփողներից է եղել, «սամասուդ» անողը»,- ասաց Վահե Դարբինյանը:

Վահե Դարբինյանի խոսքով` Վարազդատի առողջական վիճակը դեռևս թույլ չի տալիս խոսել միջադեպի մասին: Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:  

Հիշեցնենք, որ միջադեպի գործով ոստիկանություն էր ներկայացել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին՝ Հարություն Թանգամյանը, ով ինքնախոստովանական ցուցմունք է տվել:  

Հեղինակ` Ատոմ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more