▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվան ասաց, որ դուք լեգիտիմ չեք». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոսկվան ասաց, որ դուք լեգիտիմ չեք...
Նախընտրական շրջանում «Նիկոլի վերջին օրերի սրբերի եկեղեցու» հետևորդները մեծարում էին կրոնապետին, թե ինչպես նա լավ հուպ տվեց ՌԴ-ը նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում, զուգահեռ ՔՊ-ական սազանդարները ևս գույնզգույն փիյար սկսեցին, թե ինչպես է վարչապետի անհողդողդ երկաթյա կամքը ծնկի բերում ատոմային ժանգոտած գերտերության նախագահին։ Մի ակնթարթ ինձ էլ թվաց, որ իմ առջև հառնում է Պապ թագավորի վսեմ և ձիգ կերպարը, բայց դա ընդամենը հին Ամիրյան փողոցի վրա տնկված սուրանկյուն ցուցատախտակն էր և ուրիշ ոչինչ։
Երեկ չշնորհավորված վարչապետը աղերսել է ՌԴ նախագահին վերացնել սահմանափակումները հայկական ապրանքների նկատմամբ։ Թթենի ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել՝ չհաշված, որ մի քանի ժամ առաջ թթահարում էին սեփականատիրոջ աղջիկներին։ Ընդունում եմ հեշտ չէ Պապոյանական գժությունների, Սաքունցների հիստերիկ բղավոցներ հակառուսական ֆոնին (Ռուսաստանի ոտքը պետք է կտրվի) Վովոա ձյաձայի առաջ նվաստանալ, բայց ի զարմանս բոլորի՝ Մոսկվան շատ հանգիստ մատնացույց է արել Հանրաքվեի ճանապարհային քարտեզին, գնացեք և ազգովի որոշեք մե՞զ հետ եք, թե՞ եվրոպացիների, որովհետև երկուսը մեկտեղել անհնարին է (մեռան ասելով):
Երբ նորընտիր իշխանությանն ասում են գնա հանրաքվեի՝ դա դիվանագիտական լեզվով նշանակում է, որ մենք ձեզ լեգիտիմ չենք համարում։ ԵԱՏՄ, թե՞ Եվրոմիություն հարցադրումը դա ներքին ընտրություն չէ, որ խաղաղության և սոցիալական բարեկեցության կեղծ թեզերով խաբես մարդկանց, դա անվտանգության և աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր է, որը կարող է նաև վերածվել դատավճռի, երբ հայոց իսթաբլիշմենթը Բարձր դուռը սկսել է հաճախ խառնել Ելիսեյան պալատի դարպասների հետ»։

***

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաղուց գաղտնիք չէ, որ շատ ուղիղ կերպով, Հայաստանից պահանջվում է անցկացնել երկու հանրաքվե: Դա վկայում է նաև այն մասին, որ Նիկոլի իշխանության կայացրած որոշումներին չեն վստահում: Փոխարենը ակնկալում են հայ ժողովրդի որոշումը:
Ադրբեջանն ասում է՝ թող հայ ժողովուրդը փոխի իր ընդունած սահմանադրությունը, հրաժարվի անկախության հռչակագրից, Արցախից ու արցախյան հարցից:
ԵԱՏՄ-ն ասում է՝ թող հայ ժողովուրդը որոշի՝ մնում է ԵԱՏՄ-ում, թե՞ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից ու 25-30 տարի անհույս փորձեր է անում անդամակցել ԵՄ-ին:
Նիկոլի կառավարությունն այնքան հակասական, չմտածված, փոփոխական և եսակենտրոն որոշումներ ու օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարներն այլևս չեն վստահում նրանց:
Ոչ մի զարմանալու բան այլևս չի լինի, եթե մի գեղեցիկ օր ԵՄ-ն պահանջի օրինակ՝ ՌԴ ռազմաբազան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել: Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու, կամ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը...
և այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»»:

***

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանին վերջնագիր ներկայացնելը սովորական գործ է դառնում։
Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն, հետն էլ թելադրում է, թե ինչ ձևակերպումներ այնտեղ չպետք է լինեն, Թուրքիան որպես վերջնագիր պահանջում է ընդունել մեր համատեղ պատմության մեկնաբանման իր տարբերակը, ըստ իր ճաշակի վերախմբագրել մեր պատմությունը, հրաժարվել մեր սինվոլներից։ Հիմա էլ Ռուսաստանն է վերջնագիր ներկայացրել. հանրաքվե է պահանջում, որը պետք է որոշի գնում է մեր երկիրը դեպի Արևմուտք, թե՞ դեպի Ռուսաստան։ Թուրքիայի ու Ադրբեջանի վերջնագրերը ընդունվել են ու կատարման փուլում են, ինչից չի հետևում բոլորովին, թե նոր վերջնագրեր չեն լինելու։ Լինելու են։ Դրանք կհնչեն սահմանազատման փուլում, կհնչեն անկլավների հարցը քննարկելիս, կհնչեն, երբ ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու, Հայաստանից փոխհատուցում ստանալու խնդիրն օրակարգային կդառնա, կհնչեն թուրքական սահմանը բացելիս։
Սպասենք ու կտեսնենք, թե ինչ շրջադարձ է լինելու Ռուսաստանի վերջնագրի դեպքում։
Մեր երկրին վերջնագրեր ներկայացվում են ոչ միայն այն պատճառով, որ պարտված ենք ու թույլ, այլ նաև այն պատճառով, որ միջպետական հարաբերություններում հստակություններ չկան։ Մեր «այո»-ն «այո» չէ և մեր «ոչ»-ը «ոչ» չէ։ Վստահ չէ ոչ ոք, որ այսօրվա մեր «այո»-ն վաղը «ոչ» չի դառնալու։
Հայկական կողմի խորամանկելու փորձերը տեսնելով, հայկական կողմի «կռուտիտները» տեսնելով՝ կողմերը հստակություն են պահանջում։
Օրը կգա նման հստակություն նաև Արևմուտքը կպահանջի»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more