Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Instagram-ի իր էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում է կատարել.

«Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»,- գրել է Ալեքսանյանը:


