▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՞թե Եվրոպան մեռնում է

Վերջերս սկսել եմ ուսումնասիրել Հին Հռոմի պատմությունը, հատկապես այդ հզոր կայսրության անկման ժամանակաշրջանը: Շատ հետաքրքիր է, բայց Հռոմի կործանման հարցում, որքան էլ տարօրինակ է, կարևորագույն դերը խաղացել են էմիգրանտները, որոնց սկսել են բերել Հռոմ որպես սևագործներ, հետո որպես վարձկաններ ու կամաց-կամաց դարձել են որոշիչ ուժ ու արդեն վաղ միջնադարում կարողացան Արևմտյան Հռոմեական կայսրության գահին տիրել:

Երբ ծանոթանում ես այս իրադարձություններին, ակամայից զուգահեռներ են անցկացնում ժամանակակից Եվրոպայի հետ, որտեղ, հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում կամաց-կամաց ավելի բազմաքանակ ու ավելի հզոր են դառնում միգրանտները, ովքեր սակայն ի տարբերություն Հռոմի՝ մեծամասամբ եվրոպոյիդ ռասայի ներկայացուցիչներ չեն: Միթե Եվրոպան մեռնում է:

Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more