Լաս Վեգաս քաղաքում կայացել է հեղինակավոր «Միսս Տիեզերք-2015» գեղեցկության մրցույթը, որին մասնակցել է 80 գեղեցկուհի՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Ինչպես նշում է Gazeta.ru-ն, հաղորդավար Սթիվ Հարվիի թույլ տված սխալի պատճառով սկզբում հաղթող է ճանաչվել Կոլումբիայի 21-ամյա ներկայացուցիչ Արիադնա Գուտերեշ Արևալոն:
Սակայն րոպեներ անց Հարվին հայտնել է, որ սխալմունք է տեղի ունեցել, և ինքն իրական հաղթողի անունը չի ասել։ Գեղեցկության թագն Արևալոյի գլխից վերցվել է ու շնորհվել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտցբախին, ով ճանաչվել է «Միսս Տիեզերք-2015» մրցույթի հաղթող։