▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջոց, որը կօգնի ազատվել ծխելու վատ սովորությունից

Ծխելը շատ վատ սովորություն է, որից նաև շատ դժվար է հրաժարվել։ Շատ ծխողներ փորձում են տարբեր միջոցներ՝ ծխելը դադարեցնելու համար, ինչը սակայն, չի հաջողվում։

Ներկայացնում ենք մի պարզ բաղադրատոմս, որը կօգնի Ձեզ այս հարցում։ Այս բաղադրատոմսը փորձած մարդիկ նշում են, որ այն օգնել է իրենց՝ ազատվել ծխելու վատ սովորությունից։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

• Կես թուրինջ

• Կես նարինջ

• 30 մլ կոկոսի յուղ

• 5 գրամ վայրի սուսամբար

• 20 մլ երիցուկի թեյ

• 30 մլ ժոժոբայի յուղ

• 30 մլ ձիթապտղի յուղ։

Պատրաստման եղանակը

Նարնջի և թուրինջի հյութերը քամել։ Բոլոր բաղադրիչները լցնել մեծ տարայի մեջ և լավ խառնել՝ մինչև կստացի համասեռ խառնուրդ։ Ապա վերցնել փոքր տարաներ, որը հնարավոր կլինի միշտ ունենալ Ձեզ հետ, և արդեն պատրաստի խառնուրդը լցնել նրանց մեջ։

Ամեն անգամ, երբ կառաջանա ծխելու ցանկություն, այս խառնուրդից քսել քթի տակ կամ այն լցնել բամբակե կտորի վրա և խորը շնչել։

Աղբյուրը` Life.panorama.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more