▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Microsoft-ի աշխատակիցները «սերենադ» են երգել Apple-ի աշխատակիցների համար

Բազմաթիվ հոլովակներում միմյանց արտադրանքները ծաղրելուց հետո Apple և Microsoft ընկերությունները հաշտվել են, համենայն դեպս՝ սուրբծննդյան սեզոնի ընթացքում, գրում է mashable.com-ը՝ ներկայացնելով ուշագրավ հոլովակ։ Հոլովակում Նյու Յորքում Microsoft-ի խանութի աշխատակիցները բացում են դռները և գնում մոտակայքում գտնվող Apple-ի խանութ՝ իրենց հետ հատուկ «ուղերձ» տանելով։ Ընկերության աշխատակիցները սկսում են մոմեր պահած սուրբծննդյան երգեր երգել, մինչ Apple-ի աշխատակիցները դուրս են գալիս խանութից և ողջունում նրանց, այնուհետև գրկախառնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more