Հովիկ Աբրահամյանի մտադրությունը՝ ստեղծել նախկին վարչապետերի ակումբ, կիսատ մնաց, իսկ նախկին վարչապետների ռոք-խումբ հիմնելու գաղափարը, որ դեռ չի ծնվել ոչ մեկի մտքում, կարող է հեշտությամբ կյանքի կոչվել ու նույնիսկ հաջողություններ գրանցել:
Միայն թե հարց է՝ արդյոք վարչապետները հաշտ կլինեն միմյանց հետ միևնույն խմբում:
«Միայն թե տանը՝ Հայաստանում նվագեն, ոչ թե հյուրախաղերով օֆշորներում հանդես գան»,-այս առիթով գրել է վավերագրող ֆոտոլրագրող Գերման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ա.Մաթևոսյան