▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն ուղղաթիռ չէին օգտագործել պեչենի գողացողին ձերբակալելու համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նայեցի էս պեչենի գողացողի վիդեոն ու զգացի, որ մի բան պակաս է էս տեսանյությում ու մի օր մտածելուց հետո հասկացա թե դա ինչն էր` ուղղաթիռը, ոստիկանները միայն ուղղաթիռ չէին օգտագործել պեչենի գողացողին ձերբակալելու համար, մնացած ամեն ինչը տեղը-տեղին էր...Հուսով եմ, որ հետագայում այդ թերացումն էլ կուղղեն...

Առաքել Սեմիրջյան

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին, Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկից Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Արտակ Սարգսյանը Մաշտոց 18 հասցեում գործող SAS սուպերմարկետից հափշտակություն կատարելուց հետո խանութից փախուստի դիմած մի տղամարդու են հետապնդել եւ բռնել: Վերջինս  SAS սուպերմարկետից սննդամթերք էր գողացել, սակայն ուշագրավն այն է, որ տվյալ տեսանյութի հրապարակումից հետո հասարակության զգալի մասը ոչ թե քննադատում էր տղամարդու, այլ` ոստիկանության գործողությունները: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more