▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն ձեր շնորհիվ մայրս կարող է ապրել.քաղցկեղով հիվանդ կնոջը փրկելու համար 420.000 դրամ է անհրաժեշտ

51-ամյա Անուշ Օհանյանը ապրում է Արարատ քաղաքում: Անուշի մոտ բժիշկները հայտաբերել են քաղցկեղ: Ամիսներ շարունակ նա բուժվել է Քանաքեռ-Զեյթուն ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այժմ սոցիալական վիճակից ելնելով՝ կնոջ բուժումը հնարավոր չէ շարունակել:

Դուստրը՝ Աննան, Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում  ասաց, որ բժիշկները 6 կուրս քիմիաթերապիա են նշանակել` յուրաքանչյուրը 70.000 դրամ արժողությամբ, սակայն ընտանիքը գումար չունի հետագա բուժումը շարունակելու համար:

«Մայրս սուր ցավեր ունի, դժվարությամբ է տեղաշարժվում, առանց ցավազրկող դեղերի չի կարողանում գիշերները քնել» ,- նշեց Աննան:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Անուշ Օհանյանի բուժման համար անհրաժեշտ է 420.000 դրամ, սակայն Աննան ցավով նշեց, որ ընդամենը 8000 դրամ է հավաքվել:

«Բժիշկների կարծիքով՝ մայրս կարող է ապաքինվել, կարող է ապրել: Միայն ձեր օգնության շնորհիվ մայրս կարող է շարունակել ապրել, կարող եմ դեռ տարիներ վայելել նրա  ներկայությունը»ՙ,-Aseksoe.am-ի հետ զրույցը եզրափակեց Աննա Գյուլնազարյանը, ով մոր առողջական վիճակի մասին խոսելիս  չի կարողանում զսպել հուզմունքը:

Անուշ Օհանյանին օգնել ցանկացողները կարող են կատարել փոխանցումներ հետևյալ հաշվեհամարներով՝ Արդշինինվեստ բանկ – 2470036016030000 հ/հ Arca online-4454 3100 0044 2729 Ստացող, Արմինե Գյուլնազարյան, կամ  կարող են զանգահարել 093941552 հեռախոսահամարով:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more