Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Վանաձորի բնակիչներն արդեն երկար ժամանակ է բողոքներով դիմում են քաղաքապետարանին և ավագանու անդամներին քաղաքում առաջացած խնդիրները պատշաճ լուծելու համար: Բողոքները հիմանականում կապված են Վանաձորի ջրամատակարարման հետ:
Ինչու՞մ է խնդիրը: «Հայաստան-Գերմանիա համագործակցության շրջանակներում KFW զարգացման բանկի միջոցներով վարկային ծրագիր է իրականացվում «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում, այդ թվում նաեւ Վանաձոր համայնքում:
Ծրագիրն ավարտական փուլում է, բայց Վանաձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքների ընթացքը եւ որակը ազգաբնակչության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է հանդիսացել:
Այն, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանն աշխատել և «բյուջե լցնել» կարող է միայն լրագրողների դեմն առնելու պայմաններում, արդեն գիտեինք, բայց մի՞թե վանաձորցիների ջրամատակարարման խնդիրը լուծելու համար էլ էին լրագրողները խոչնդոտում : Արդեն 16 տարի է ինչ Դարբինյանը ռիթմիկ ուտում է քաղաքային բյուջեն: Բացի դա հնարավոր բոլոր պաշտոնները ժառանգաբար փոխանցվում է քաղաքապետի բարեկամներին:
Ի՞նչն է խանգարում միանգամից լուծել բնակիչների ջրի խնդիրը: Չեմ կարծում, որ սա այնպիսի հարց է, որի լուծումը պետք է փնտրել քաղաքապետարանի սահմաններից դուրս:
Հիմա էլ կանգնել, անմեղ դեմքով արդարություն է փնտրու՞մ: