Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Արդեն ՖԲ-ն էլի «թևերի է բաժանվում». «Բա ինչի չէիք տխրում, որ Լիբիայի հերը անիծում, բա Փրանսիային ինչի չէիք քրֆում կամ հակառակը»: Հարգելի ֆեյսբուքահայեր, հարգելի քննարկողներ ու Ֆրանսիացիների սգի մասին տխուր գրողներին դատապարտող հարգելի օգտատերեր, դուք էլի հարցը դարձրիք քաղաքական ու փորձում եք ամեն ինչը տանել ռուսամետության, արևմետության, եվրոպամետության, ամերիկամետության հարթակներ:
Սխալ է, սթափվեք: Չի կարելի ամեն հարց տանել քաղաքական հարթակ ու ամեն մեկը փորձի իր ամբիցիաները առաջ տանի՝ ելնելով ՖԲ-յան քննարկումների ու մարդկանց սգո նկարների վրա:
Ֆրանսիայում տեղի ունեցածը այս պահին սգում է հասարակ մարդիկ, ովքեր յուրաքանչյուր ...մետության վրա թքած ունեն, ովքեր տխրում են մարդկային մահերի համար ու կապ չունի, որ բարեկամ են կամ բարեկամ չեն ու էտ նույն մարդիկ տխրում են երբ ռուսական սամալյոտ է ավիավթարի ենթարկվում, երբ Գերմանիա գնացքա շրջվում, երբ Չինաստան երկրաշարժա լինում կամ Ճապոնիա՝ ցունամի:
Մի քաղաքականացրեք, մի տարանջատեք, այս պահին բոլորը սգում են միմիայն մարդկային կորուստները ու սգացողներին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ ...մետություն կա:
Մի ծայրահեղացրեք:
Հ.Գ. Ավելին՝ ամեն մեկը էտ պահին մտածումա. «Ափսոս էին մարդիկ, մեռան գնացին» այլ ոչ թե. «Տեսնես ովա մեղավոր, այ էտ սրիկա Պուտինը/Օբաման/Օլանդը/Մերկելը»:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ