▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի լոգոյի պատմություն....«Շանթ»-ի պատասխանը

 

Վերջերս Վահե Ծառուկյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում տեղադրել էր լուսանկար, որում 
պատկերված էին «Շանթ»  հեռուստաընկերության նոր տարբերանշանը և մեկ այլ տարբերանշան, որը նա 
ժամանակին ներկայացրել էր «Շանթ» ՀԸ հայտարարած մրցույթին: Ապա կոչ էր արել «զգալ» դրանց 
նմանությունն ու տարբերությունը`ակնարկելով, որ իր գաղափարը գողացվել է: 
«Շանթ» հեռուստաընկերությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ մրցույթին ներկայացված աշխատանքներից 
ոչ մեկը հաղթող չի ճանաչվել, քանի որ հավանության չեն արժանացել, սակայն համեմատաբար լավ 
աշխատանքներից երեքը դեռևս 1 տարի առաջ ստացել են խրախուսական մրցանակներ (ինչը երևում է կից 
տեսանյութում): Իսկ նոր տարբերանշանը մշակվել է հենց հեռուստաընկերության կողմից: 
Հարգելի՛ Վահե, եթե նմանություն ասելով նկատի ունեք, որ երկուսում էլ պատկերված է «Շ» տառը, ապա 
առնվազն տարօրինակ կլիներ, եթե «Շանթ» հեռուստաընկերության տարբերանշանի վրա չլիներ հենց «Շ» 
տառը: Ձեր ներկայացրած մյուս տարբերակում էլ «Շանթ» բառն ամբողջությամբ է գրված (լուսանկարը կից 
ներկայացված է). գուցե այդ բառի գրության ձևն էլ է հեռուստաընկերությունը Ձեզանից «գողացել», եթե հաշվի 
առնենք, որ մեր տարբերանշանը էկրանին երբեմն հայտնվում է նաև ամբողջական բառով: Իսկ երևույթը 
քննադատող օգտատերերին խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել լուսանկարները և տեսանյութը` անտեղի 
քննադատություն կամ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ:

Վերջերս Վահե Ծառուկյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում տեղադրել էր լուսանկար, որում պատկերված էին «Շանթ»  հեռուստաընկերության նոր տարբերանշանը և մեկ այլ տարբերանշան, որը նա ժամանակին ներկայացրել էր «Շանթ» ՀԸ հայտարարած մրցույթին:

 

 

 

 

 

 

Ապա կոչ էր արել «զգալ» դրանց նմանությունն ու տարբերությունը`ակնարկելով, որ իր գաղափարը գողացվել է: 

«Շանթ» հեռուստաընկերությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ մրցույթին ներկայացված աշխատանքներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել, քանի որ հավանության չեն արժանացել, սակայն համեմատաբար լավ աշխատանքներից երեքը դեռևս 1 տարի առաջ ստացել են խրախուսական մրցանակներ (ինչը երևում է կից տեսանյութում): Իսկ նոր տարբերանշանը մշակվել է հենց հեռուստաընկերության կողմից: 
Հարգելի՛ Վահե, եթե նմանություն ասելով նկատի ունեք, որ երկուսում էլ պատկերված է «Շ» տառը, ապա առնվազն տարօրինակ կլիներ, եթե «Շանթ» հեռուստաընկերության տարբերանշանի վրա չլիներ հենց «Շ» տառը:

Ձեր ներկայացրած մյուս տարբերակում էլ «Շանթ» բառն ամբողջությամբ է գրված (լուսանկարը կից ներկայացված է):

Գուցե այդ բառի գրության ձևն էլ է հեռուստաընկերությունը Ձեզանից «գողացել», եթե հաշվի առնենք, որ մեր տարբերանշանը էկրանին երբեմն հայտնվում է նաև ամբողջական բառով:

Իսկ երևույթը քննադատող օգտատերերին խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել լուսանկարները և տեսանյութը` անտեղի քննադատություն կամ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ:

 

«Շանթ» հեռուստաընկերություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more