Փաշինյանը կառավարության նիստին սկսեց Նոր կտակարանից մեջբերումներ անել, և հետաքրքիրն այն է, որ ընտրել է` «Մի դատիր, որ չդատվես հատվածը»։
«Ինչ դատով դատվես, նույն դատով էլ դատվելու ես»,–հիշեցրեց նա` ընդգծելով, որ սա շատ կարևոր նրբություն է, որին պետք է ուշադրություն դարձնել։
Նշենք, որ արդեն քանի օր է` ինքն ու Աննա Հակոբյանը դատապարտում են եկեղեցու հոգևոր հայրերին` հասնելով մինչև կուսակրոնության և այլասերության թեմաներին։
Դիտեք նաև՝
«Երբ այցելեցի Բջնիի եկեղեցի, տեսա պատը փլուզման շեմին է է, հենակներ էին դրված, որ պատը շոըռ չգա։ Կառավարությունը գումար հատկացրեց և Բջնիի եկեղեցու վնասված պատը վերականգնվեց»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կատարված աշխատանքներին։ «Շատ վատ վիճակում էր նաև դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհը, հիմա որոշում ենք կայացնում, որ հիմնանորոգենք ճանապարհը»,- նշեց Փաշինյանը։ *** |
ՀՀ Գլխավոր դատախաղ Աննա Վարդապետյանը կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Դիլիջանում համայնքին պատկանող մանկապարտեզ է վերադարձվել պետությանը։ Վարդան Օսկանյանն ու իր կինը ինչի՞ պետք է Դիլիջանում մանկապարտեզ վերցրած լինեին»,- ասաց Փաշինյանը։ *** «Ասում են՝ վարչապետը չգիտեմ ինչ հենակետային քոլոջի շենքը նվիրել է աղջկան։ Քանի որ էս ապօրինի գույքի բռնագանձման չորս ուղղությունները ակտիվացել են, իրենք մի խնդիր ունեն՝ ցույց տալ, որ մենք իրենց նման ենք»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իրենք թալանչի, սրիկա ստահակ են։ Ասում են վարչապետը Ֆրասիայում 3 մլն եվրոյով տուն է առել։ Ֆրանսիայում մի երկու դաշնակ-մաշնակ կա, 3 եվրոյով կայք են բացում՝ մի շաբաթանոց, մեջն ինչ զառանցանք ասես գրում են»,- ասաց Փաշինյանը |
***
«Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»,- Կառավարության նիստի ժամանակ մեջբերում կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քննարկելով պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերադարձված անշարժ գույքերին վերաբերող հարցեր։
«Սա շատ կարևոր նրբություն է։ Բոլոր այն համակարգերը, որ մենք ներդնում ենք, միայն այն մասին չեն, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին են, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու»,- ասաց Փաշինյանը։
«Մենք չենք կարող մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից վերցնել, տանել տալ մեր..․մեր կնոջը լավ չի հնչում, չենք կարող տանել տալ մեր կանանց, երեխաներին ու այդպես շարունակ, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»,- ասաց նա՝ շարունակելով «մերոնք-ձերոնք չկա, կա օրինական ու ապօրինի գույք․․․եթե մեր սկզբունքը բոլոր տեղերից հնարավոր ամեն ինչ վերցնելը լիներ, այդքան չէինք չարչարվի, այդքան օրենքի նախագիծ, նոր օրենք, նոր դատարան չէինք նախաձեռնի։
Մենք չենք ուզում մեր երկիրը իրավականության ռելսերից դուրս դնենք»,- նշեց նա։