▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի բան մտածեք, Նիկոլը Պետրոսի այսօրվա հարցազրույցը չտեսնի»

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հ1-ի Պետրոս Ղազարյանը հենց հիմա վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի «Մայր Աթոռը ազատագրելու» արշավը: Նրա հյուրը հոգևորական է, այլընտրանքային հոգևորական երևի, սարկավագ սպիտակ վերնաշապիկով, փողոցային հասանելի բառապաշարով, ԱԱԾ-ին ОМОН-ի հետ շփոթող, թանգարանի գանձերն ա ուզում ստուգի տեղում են, թե՞ չէ, копьë -ա ման գալիս՝ (Աստվածամուխ Սուրբ Գեղարդի) հետ ա: Հաղորդման թեման էլ հետևյալն է «Ինչ է կատարվում եկեղեցու ներսում»: Էս հարցերին ջինսերով ու սպիտակ վերնաշապիկով «կյանքի տղեն» լուրջ դեմքով պատասխանում է, որպես հոգևորական:
Պետրոս Ղազարյանը դեռ երբեք էսքան լուռ չէր մնացել իր հաղորդման ժամանակ:
P.S. ՀԱԷ-ի ազատագրիչին ասեք, որ էս «իրական հայաստանի իրական հոգևորականին» դարձնի իր ազատագրական պայքարի սիմվոլ»:

***

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի Հ1, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թվում Արթուր սարկավագ Կարապետյան անունով մեկը չկա։ Ձեր այսօրվա հարցազրույցում շփոթեցնում եք հեռուստադիտողին։ Շնորհակալ եմ, որ մեր հորդորը լսելով, գոնե էս անգամ Ձեր հյուրին սքեմ չէիք հագցրել»։

Հռիփսիմե Առաքելյանն այս առիթով գրում է․ 

Պետո,այ Պետո, ,էս ու՞մ ես բերել եթեր․․․Լսի հասկացանք,որ ստրուկ ես,լավ գոնե իրավունք ունես տաք ճաշ ուզես տան էլի,սրանք դա էլ չեն անում, քեզ սկսել են մենակ թթված բորշ ուտացնել, բայց անկեղծ ասեմ` ճիշտ գծի վրա ես, գիտեմ,որ դու էս ամենն անում ես հանուն մեր Եկեղեցու,վստահ եմ,որ Եկեղեցին նիկոլի ճանկերից փրկող մարդը միայն սրան կբերի եթեր․․․

Պետո ջան,հուպ տուր,հետդ եմ, ախպեր․․․

Գագիկ Համբարյանը գրում է․ 

ՊեԴռոսի հակաեկեղեցական հույսը սա՞ է․․․

Հ1֊ի ՊեԴռոսը հակաեկեղեցական հերթական կերպարին էր հրավիրել իր տաղավար...

Եթե նախկին հրավիրվածը գոնե "խելացի" դեմքով էր կեղծում ու ստում, ապա սա.....

ՊեԴռոս, ախուրյանցի Անոյին որպես սարկավագ հրավկրեիր ավելի արժանահավատ կպատասխաներ հարցերիդ, քան այս կենդանին...

ՊեԴռոս, ազզզզզ ջան, սրան որտեղի՞ց ես պեղել...

Այ' ՊեԴռոս, ԱԼՄ֊ի հյուր տատիկ֊պապիկները ավելի ադեկվատ են քան սա...

Սա է Հ1֊ի դեմքը...

***

Նույն թեմայի մասին՝ Գոհար Հակոբյանի գրառումը․

Պետրոսը կանչել ա ինչ-որ ժարգոնախոս տղու,որի թզբեհը եւ ծիծակ կոշիկները եթերից համարյա թափանցում» են, ու երկուսով խոսում են՝ ոնց որ խաշի սեղանի շուրջ: Էդ մարդը ներկայանում ա սարկավագ ու լիքը խնդալու եւ կիսատ-պռատ մտքեր ա արտահայտում, ու երկուսով հոգեւորականների մասին խոսելիս մենակ անուններն են ասում: Բանախոսը չփայլեց,երեւի հաջորդ հյուրը կրկին կարգալույծ հոգեւորական լինի,որ ինտրիգը,ոգեշնչումը եւ հակաեկեղեցականների բերկրանքը ապահովի։

Էդգար Ղազարյանն էլ գրել է․ 

Պետրոս ջան, մեռնեմ ես քո ջանին։ Ես ինչեր ես անում, ախպեր ջան։ Դու կյանք ես Պետրոս։ Դու «Ղազարյան vs Ղազարյան» նախագծի ամենամեծ բարեկամն ես։ Քեզ մի հատ թզբեխա նվեր հասնում։

Խնդրում եմ մի բան մտածեք, Նիկոլը Պետրոսի այսօրվա հարցազրույցը չտեսնի, թե չէ հնարավոր է Պետրոսին գործից հանի ու քար գցի մեր «Ղազարյան vs Ղազարյան» նախագծի գլխին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more