▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանը պատրաստվում է դատի տալ Վահան Մարտիրոսյանին

 

 

 

 

 

 

 

 

 

Armlur.am-ը գրում է, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր մանրամասներ էր ներկայացրել Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը ծեծի ենթարկելու դեպքից: Այս դեպքով նոր զարգացումներ են սպասվում:

ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը և «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի հարևանները պատրաստվում են դատի տալ Վահանին: Հարևանները պատճառաբանում են, որ Մարտիրոսյանն ամեն օր հայհոյում է և խանգարում իրենց անդորրը, իսկ Մհեր Սեդրակյանն էլ  հրապարակային վիրավորել են իրեն:

Armlur.am-ը զրուցել է Վահան Մարտիրոսյանի հետ` հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում անել:

«Զարմանալու չէ, որովհետև իմ հարևանները, դժբախտաբար Սեդրակյան Մհերի մանկլավիկներն են, իրա ընտրակաշառքներ բաժանող բանդան է, իր բարեկամներից են մի քանի հոգի և հենց ինքն է իմ հարևանը` Սեդրակյան Մհերը: Նրա կուռքով են տառապում և, բնակաբար, նրանց տերն իրենց ստրուկներին ինչ ասի, իրենք այդպես էլ պետք է անեն»,– նշել է Մարտիրոսյանը: Մարտիրոսյանն այս ամենը ծիծաղելի և սպասելի քայլ  համարեց:

«Թող դատի տան: Իր բարեկամներն ինձ ծեծում են, ծեծելուց իր անունն են տալիս, իրա անունով են քողարկվում, այդ դեպքում ինչո՞ւ ես չպետք է իր անունը տայի: Երևելի անուն չէ, որ շահարկեմ ես»,– հավելել է նա: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more