▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ ստիպում են թուրքական ապրանք գնել, հայկականն էլ չենք կարող մեզ թույլ տալ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հա, հենց տենց: Թուրքական ապրանքը Հայաստանում հայտնի է որպես էժան ապրանք: Հիմա ես, դու, դուք ու մնացածը առևտուր անելուց ոչ թե երկրի արտադրությանն ենք նայում, այլ գնին: Երկրում արտադրություն չկա: Գործարաններ են փակվում: ՓՄՁ-ները հարկայինի տակ ճռռում են, կամ նորից փակվում են: Հայաստանում արտադրված ցանկացած ապրանք ավելի թանկ է, ցանկացած ապրանքից, որը ներմուծվել է դրսից կամ հենց Թուրքիայից: Եթե պետությունը չի զբաղվում երկրի ներքին արտադրանքի զարգացման, գնային մրցունակության համար, կներեք, բայց շատ բաներ կան, որ ես չեմ կարող ինձ թույլ տալ գնել հայկականը: Այսօր պայքարում ենք թուրքականի դեմ, վաղը կպայքարենք ռուսականի, գերմանականի ու էլի տենց լիքը երկրների արտադրանքների դեմ: Իսկ մե՞րը, չե՞նք կարա մենք մերը նենց անենք, որ հասանելի լինի բոլորին: Չէ, մենք գերշահույթ սիրող ազգ ենք, ո՞նց կլնի էժան ծախենք: Մեր հարկայինն էլա գերշահույթ սիրող ազգի ներկայացուցիչ: Ստեղծեք մերը, հասանելի դարձրեք բոլորին ու նոր պահանջեք հրաժարվել թուրքականից ու մնացածից: Ժողովրդի կեսից ավելին սովածա, հացի փող չունի՝ մի բան պիտի առնի, հագնի: Ու էտ պահին հաստատ չի նայելու՝ որնա որտեղի արտադրանք, առնելուա թուրքականը, որովհետև էժանա: Հայաստանում մեկ կամ երկու խանութ երևի լինի, որ հայկական ապրանքա ծախում մատչելի գնով, ես չեմ տեսել տենց խանութներ, բայց լսել եմ, որ կան, բայց էտ մեկ ու երկուսով հարց չի լուծվելու: Բոլորս մենակ պահանջում ենք ժողովրդից, բարի եղեք պայմաններ ստեղծեք ժողովրդի համար, հետո նոր քննարկեք մնացած հարցերը: Իսկ հիմա ժողովուրդը առնումա էն, ինչ իրա գրպանին հարմարա, ու ոչ մեկ չի կարա էտ մարդկանց թառս նայի:
Ոչ թե մի գնեք թուրքական ապրանքներ, այլ ՄԻ ՍՏԻՊԵՔ ՄԵԶ ԳՆԵՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more