▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ կտեսնեք փողոցում.«Ոչ թալանին»-ը՝ իր առաջիկա քայլերի մասին

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամներն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման  ժամանակ խոսել են իրենց առաջիկա քայլերի մասին:

Նրանք նշեցին, որ իրենց պահանջները  շարունակում են մնալ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ որոշման չեղարկումը, ներկայիս սակագինը՝ հօգուտ նվազեցման վերանայելը, բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական գործ հարուցելը:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում անցկացվող աուդիտին, հանձնախմբի ձևավորմանը, խմբի անդամներն ասացին, որ այս պահին չկա որևէ տեխնիկական առաջադրանք, չգիտեն, թե ինչպիսի՞ աուդիտ են անում.

«Եթե ֆինանսական, ապա ամեն տարի արվում է.մեզ ի՞նչ ՀԷՑ-ի ծախսերը: Հիմա սպասում ենք՝ հասկանալու համար՝ տեխնիկական, թե՞ ֆինանսական աուդիտ է լինելու: Մենք մինչ օրս չգիտենք, թե երբ է աուդիտը»,-ասաց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արտուշ Արտուշ Չիբուխչյանն էլ ասում է՝ Հանգիստ նստած ենք, ինչու նոր առաջարկներ չեն անում, ինչու են սպասում կրիտիկական վիճակի:
Մենք փողոցից չենք հրաժարվել.մեզ կտեսնեք փողոցում, որովհետև եթե չլինի փողոցայինճնշումը, մնացած քայլերն անիմաստ եմ համարում:
Հուլիսի 14-ին ժամը 18:00-ին Մոսկվա կինոթատրոնի մոտից  կազմակերպում են հավաք-երթ դեպի Գլխավոր դատախազություն և կպահանջեն պատժել բոլոր այն մարդկանց, ովքեր ապօրինի կերպով բհրաման են տվել և իրակակցրել են բռնություն: 
Մարզային այցելություններ նույնպես եղել են.Գյումրի, Վանաձոր, Սպիտակ.մարդիկ ոգևորված էին և հիմանակն պայքարի միջոցը համարում էին փողոցը:Լրացնելով վերջինին՝ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արտուշ Չիբուխչյանն էլ հարց բարձրացրեց՝ ասելով.«Հանգիստ նստած ենք, ինչո՞ւ նոր առաջարկներ չեն անում, ինչո՞ւ են սպասում կրիտիկական վիճակի: Մենք փողոցից չենք հրաժարվել.մեզ կտեսնեք փողոցում, որովհետև եթե չլինի փողոցային ճնշումը, մնացած քայլերն անիմաստ եմ համարում»:Խոսելով առաջիկա քայլերի մասին՝ նախաձեռնության համակարգող խմբի անդամները տեղեկացրեցին, որ  հուլիսի 14-ին ժամը 18:00-ին Մոսկվա կինոթատրոնի մոտից կազմակերպում են հավաք-երթ դեպի Գլխավոր դատախազություն և կպահանջեն պատժել բոլոր այն մարդկանց, ովքեր ապօրինի կերպով բհրաման են տվել և իրակակցրել են բռնություն: Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more