▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերձավանում լարված իրավիճակ է․ բողոքի ակցիա է պլանավորվում». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մերձավանում լարված իրավիճակ է․ բողոքի ակցիա է պլանավորվում
«Իշխանություն» լրատվականին Մերձավանից հայտնում են, որ Ախտոյանների ընտանիքը մտադիր է վերադառնալ, ինչի հետևանքով համայնքում կրկին մթնոլորտը լարվել է:
Այս տեղեկությունների ֆոնին, Վալոդյա Գրիգորյանի մերձավորները և գյուղի բնակիչներ մտադիր են կիրակի օրը բողոքի ակցիա իրականացնել Մերձավանում՝ պահանջելով պատասխանատու կառույցներից միջոցներ ձեռնարկել համայնքի անվտանգության և հասարակական կարգի ապահովման ուղղությամբ։
Բնակիչների փոխանցմամբ՝ իրենց նպատակն է կանխել հնարավոր լարված իրավիճակները և ապահովել, որ համայնքը վերադառնա բնականոն կյանքին։ Իսկ դա հնարվոր է միայն այն դեպքում, երբ Ախտոյան ընտանիքն առհավետ հեռանա Մերձավանից:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության կազմակերպիչների մեջ շոշափվում է նաև ՔՊ-ական Մհեր Ախտոյանի անունը»:

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more