▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր թաղումներն էլ են շատ ուրախ անցնում

Մարտի 10, Գյումրի, աշխատանքային օրվա վերջ … կանգնած եմ կանգառում: Մոտենում է երթուղայինը: Բարձրանում եմ: Փոշի, հեղձուկ, տուն վերադարձող հոգնած մարդիկ, հոգնած, սեփական դարդ ու ցավի մեջ ներամփոփ անտարբեր դեմքեր... Հերթական կանգառը: Ուղևորներից մեկը փորձում է իջնել ու …. դըրըըըխխկկ... Երթուղայինի դուռն է, պոկվեց-ընկավ... Հոգնած դեմքերը չհասցրեցին էլ զարմանք ու զայրույթ արտահայտել: Նույնիսկ վարորդը հանկարծակիի չեկավ: Արագ իջավ ու դուռը գցեց տեղը այնպիսի պրոֆեսիոնալիզմով, ինչպես բժիշկ-տրավմատոլոգը կներուղղեր հոդախախտի ոտքը կամ ձեռքը: 
Ուղևորները մնացին նույն անտարբերության մեջ, կարծես արդեն սովորած լինեին տեղի ունեցածին կամ էլ չգիտեին լային, թե խնդային... Հինգ րոպե անց մի ծիծաղ, մի աղմուկ սկսվեց երթուղայինում: Ուղևորներից մեկը շատ ափսոսաց, որ իր հեռախոսը չի նկարում, մյուսն էլ` որ չհասցրեց, երրորդն էլ նկատեց, թե կարելի էր դռան փոխարեն վարագույր կախել միևնույնն է տարբերությունը մեծ չէր ու ամբողջ փոշին էլ ներս էր լցվում:
Ակամա հիշեցի հին անկեկդոտի հայտնի խոսքերը՝<<մեր թաղումներն էլ են շատ ուրախ անցնում>> :

 

Յաշա Ահարոնյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more