▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքքայում մզկիթի վրա ընկած վերամբարձ կռունկը պատկանում էր Բեն Լադենների ընտանիքին

Երեկ քամու պատճառով Մեքքայի Ալ-Հարամ մզկիթի վրա ընկած վերամբարձ կռունկը,որը խլեց 107 մարդու կյանք իսկ 238 էլ ծանր վիրավորվեցին պատկանում է Ալ-Ղայդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիր՝Ուսամա բեն-Լադենի ընտանիքին պատկանող Saudi BinLaden Group ընկերությանը...Մահմեդականների ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ սրբավայր համարվող այս մզկիթը,որտեղ գտնվում է Քաաբան վերջին տարիներին չէր կարող բավարարել ամեն տարի Մեքքա ժամանող հաջի միլիոնավոր մասնակիցների...Այդ պատճառով Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել էին վերանորոգել Ալ-Հարամ մզկիթը,որի արդյունքում նա կկարողանա միանգամից ընդունել 2,2 միլիոն ուխտավորների...Այժմ այնտեղ կարող է միանգամից նամազ անել 1,2 միլիոն մարդ...Այս ծրագիրը իրականացնելու համար Սաուդյան Արաբիայի իշխանությունները տրամադրել են 14 միլիարդ դոլլար...Իսկ գլխավոր աշխատանքները հանձնարարված էր կատարել Ուսամա բեն Լադենի հոր՝Մոհամադ բեն Լադենի կողմից 1931 թ-ին հիմնադրված Saudi BinLaden Group ընկերությանը...Այս ընկերությունը բավական մեծ ազդեցություն ունի Սաուդյան Արաբիայի շինարարական շուկայում,իսկ Բեն Լադենների ընտանիքն էլ համարվում է արաբական աշխարհի ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ընտանիքներից մեկը...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more