▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեքենայի տակը ինչ-որ բան են գցել ու պայթեցրել». մանրամասներ Երևանում տեղի ունեցած պայթյունից. a1plus.am

a1plus.am-ը գրում է. «Մեքենան կանգնած ա եղել էստեղ ու տակը ինչ-որ բան են գցել, չգիտենք թե ինչ։ Մեքենան կանգնեցրել էինք էստեղ, գործով տեղ ենք գնացել ու զանգեցին ասեցին, որ մեքենայի տակը պայթեցրել են , ուրիշ ոչ մի բան չգիտենք ՝ ով ա եղել, ինչ համար , խաբար չենք, փորձագետները պարզում են»,- նշում է «Վազ 2121» մակնիշի մեքենայի տերը՝ Հակոբ Դանոյանը։

Վերջինիս խոսքով՝ մեքենան մինչև պայթյունը եղել է սարքին վիճակում։
Մեքենան առանձնապես չէր վնասվել , միայն ետևի անվադողերն էին ծակվել։
«Մոտավորապես ժամը մեկի կողմերն էր ։ Տանը նստած էինք և հենց մեր լուսամուտի տակ շատ ուժեղ պայթյուն եղավ , որի հետևանքով նույնիսկ միջանցքի ապակիների մի մասը փշրվեց թափվեց։ Անմիջապես իջել ենք ներքև, որ տեսնենք , թե դա ինչ էր։ Դրա անմիջապես կողքը իմ մեքենան էր կանգնած, բայց դա էլ մի թեթև քերծվել է , ուրիշ ոչ մի բան»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Ագաթանգեղոս 7շենքի բնակիչ՝ Մովսես Տիտանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ հարևան շենքերի բնակիչներն են լսել ու շտապ դեպքի վայր եկել, բայց չեն տեսել ով կամ ովքեր են եղել պայթյունի կազմակերպիչները։

Հիշեցնենք, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս փողոցի 7-րդ շենքի բակում պայթյունի ձայն է լսվել:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Լուսանկարը՝ shamshyan.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more