▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ աղետից ավելի քան քառորդ դար անց

 

 «Շիրակ կենտրոնը» 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի կործանարար երկրաշարժի 27-րդ տարելիցին ընդառաջ, դեկտեմբերի 4-ին կազմակերպելու է եռօրյա ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են աղետի գոտու և մասնավորապես Գյումրու տնակային ավաններն ու 27 տարի շարունակ անօթևան մնացած ընտանիքների վերջին մեկ տարվա ապրելակերպը պատկերող լուսանկարներ: 
   Ցուցահանդեսը բաց է բոլորի համար, յուրաքանչյուր անձ՝ լինի պրոֆեսիոնալ, թե սիրող լուսանկարիչ, կարող է իր լուսանկարները ներկայացնել: Լուսանկարները կարող են լինել ցանկացած չափի, միակ պայմանն է, որ դրանք լինեն ըստ բովանդակության և արված լինեն աղետի գոտում վերջին մեկ տարվա ընթացքում : 
    Գործերը պետք է ներկայացվեն ցուցահանդեսի բացումից առնվազն 5 օր առաջ և լինեն թղթի վրա տպագրված: Նրանք, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս կամ ունեն լուսանկարները տպագրելու դժվարություն, կարող են դրանք ուղարկել «Շիրակ կենտրոնի» shirakcentre@gmail.com էլեկտրոնային հասցեով: 
   Ցուցահանդեսը կազմակերպվելու է կենտրոնի նորաբաց գրասենյակում, հասցեն՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4, Սախարովի հրապարակ: Ցուցահադրման ընթացքում անցկացվելու է նաև դրամահավաք, որով հանգանակված գումարները տրամադրվելու են անօթևան ընտանիքներին ձմռան վառելափայտի «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»http://shirakcentre.org/hy/payti-akcia-2 բարեգործական ծրագրին: 
   Հ.Գ. Ցուցահանդեսը դեռևս չունի հովանավորներ, ուստի ակնկալում ենք ձեր արձագանքները:
«Շիրակ կենտրոն» ՀԿ

«Շիրակ կենտրոնը» 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի կործանարար երկրաշարժի 27-րդ տարելիցին ընդառաջ, դեկտեմբերի 4-ին կազմակերպելու է եռօրյա ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են աղետի գոտու և մասնավորապես Գյումրու տնակային ավաններն ու 27 տարի շարունակ անօթևան մնացած ընտանիքների վերջին մեկ տարվա ապրելակերպը պատկերող լուսանկարներ:  

 Ցուցահանդեսը բաց է բոլորի համար, յուրաքանչյուր անձ՝ լինի պրոֆեսիոնալ, թե սիրող լուսանկարիչ, կարող է իր լուսանկարները ներկայացնել: Լուսանկարները կարող են լինել ցանկացած չափի, միակ պայմանն է, որ դրանք լինեն ըստ բովանդակության և արված լինեն աղետի գոտում վերջին մեկ տարվա ընթացքում :    

Գործերը պետք է ներկայացվեն ցուցահանդեսի բացումից առնվազն 5 օր առաջ և լինեն թղթի վրա տպագրված: Նրանք, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս կամ ունեն լուսանկարները տպագրելու դժվարություն, կարող են դրանք ուղարկել «Շիրակ կենտրոնի» shirakcentre@gmail.com էլեկտրոնային հասցեով:    Ցուցահանդեսը կազմակերպվելու է կենտրոնի նորաբաց գրասենյակում, հասցեն՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4, Սախարովի հրապարակ:

Ցուցահադրման ընթացքում անցկացվելու է նաև դրամահավաք, որով հանգանակված գումարները տրամադրվելու են անօթևան ընտանիքներին ձմռան վառելափայտի «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» http://shirakcentre.org/hy/payti-akcia-2 բարեգործական ծրագրին:  

Հ.Գ. Ցուցահանդեսը դեռևս չունի հովանավորներ, ուստի ակնկալում ենք ձեր արձագանքները:


«Շիրակ կենտրոն» ՀԿ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more