Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները: Դրանց հիմնական նպատակը ընդհանուր օգտագործման տարածքները մաքուր ու բարեկարգ պահելն է: Շաբաթօրյակներն իրականացվում են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների տեխնիկական և մարդկային միջոցներով: Այս շաբաթ ևս, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների, աշխատանքներն իրականացվել են բակային հատվածներում: Բակերի սանմաքրման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև բնակիչները: Գործընթացին տեղերում հետևել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:
Տեղերում կազմակերպվել է նաև խոտհունձ: Սանմաքրման ընթացքում կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն