▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտակերտի շրջանի վարչակազմի պատվիրակությունը` Շենգավիթ վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի միջև ձևավորված համագործակցության համատեքստում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևան էին այցելել Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը և Մարտակերտի համար 1 մանկապարտեզի տնօրենի տեղակալ Ալլա Բեջանյանը: 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր`փոխայցելությունների, փորձի փոխանակման, կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ: Այնուհետև հյուրերն այցելել են շրջանի հ. 126 մանկապարտեզ, երեխաներին գրենական պիտույքներ նվիրել, զրուցել մանկավարժների հետ, ծանոթացել նախակրթարանի առօրյային:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more