▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկ Ցուկերբերգի հիմնած դպրոցում երեխաները ընդունվելու են մինչև ծնվելը

Facebook սոցիալական կայքի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ անվճար տարրական դպրոց է բացելու, որտեղ երեխաներին գրանցելու են մինչև նրանց  լույս աշխարհ գալը: Դպրոցում երեխաներին ցուցաբերվելու է նաև բժշկական օգնություն:

Այս մասին  Մարկ Ցուկերբերգը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հպարտ է, որ այս նոր դպրոցը միավորելու է կրթությունն ու առողջապահությունը:

Հաստատությունը գործելու է  Կալիֆորնիայի Իսթ Պալո Ալտո քաղաքում 2016թ. օգոստոսից: Երեխաները իրենց պարապունքները սկսելու են 3 տարեկանից: Ընդ որում՝ դպրոցի առաջին աշակերտները կդառնան կարիքավոր ընտանիքների երեխաները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more