Լրագրող Հակոբ Բադալյանը գրում է․
«Մարդկային ի՞նչ նկարագիր պետք է ունենալ, որպեսզի Էջմիածնի քաղաքապետի ընտրությանը մի քանի ձայն տանելու համար զբաղվես ավելի քան երկու տարի Բաքվի բանտում գտնվող մարդուն զրպարտելով:
Ընդ որում մարդ, որը Հայաստանի համար, Հայաստանում մարդկային ստեղծագործական ներուժի զարգացման համար արել է մեղմ ասած բազմապատիկ անգամ ավելի, քան պարզապես քաղաքական ճամարտակություններով զբաղված որոշները»:
Դավիթ Մարգարյանն էլ նույն թեմայի մասին գրել է․
«Պարզվում է՝ որոշ տարիքն առած, ամբողջովին սպիտակած մազերով կաթնասուններ իրենց նախընտրական ցերեկույթների շրջանակներում շարունակում են Ռուբեն Վարդանյանի «միսը ծամել»։
Սույն առանձնյակներին առաջարկում եմ Ռուբեն Վարդանյանի այլ արժանիքները ծամել... օրինակ, Ռուբենի կյանքին ու գործունեությանը վերաբերող գրքերի կազմերը»։


