▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ, ով հանուն սիրո կրոնափոխ եղավ՝ դառնալով իսլմադավան· լեգենդար Օմար Շարիֆի կյանքի անհայտ էջերը.168.am

 

Հուլիսի 10-ին կյանքի 83-րդ տարում մահացավ եգիպտական կինոյի աստղ, եվրոպական ու հոլիվուդյան կինոյի դերասան Օմար Շարիֆը՝ Մայքլ Դեմիտրի Շալհուբը (Michael Demitri Shalhoub):
Աշխարհահռչակ դերասանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 10-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։
Նրա հայրը՝ Ջոզեֆ Շալհուբը, լիբանանցի էր, իսկ մայրը՝ Կլարա Շալհուբը, լիբանանապաղեստինյան ծագումով եգիպտուհի։ Ծնողները կաթոլիկ էին: Հայտնի է, որ Եգիպտոսի թագավոր Ֆարուքը մինչև 1952 թվականին գահընկեց լինելը հաճախ էր լինում նրա ծնողների տանն ու թղթախաղ խաղում դերասանի մոր հետ:
Դերասանն ավարտել է Կահիրեի համալսարանը՝  ստանալով մաթեմատիկոս- ֆիզիկոսի որակավորում։ Դերասանական  կարիերան սկսել է 1983 թվականից՝  խաղալով եգիպտական ֆիլմերում։ Առաջին ֆիլմը Յուսեֆ Շաիմի «Դժոխքի երկինքը» ֆիլմն էր, որը ներկայացվեց Կաննի կինոփառատոնում: Շարիֆը նկարահանվել է եգիպտական ավելի քան 20 ֆիլմում:
Օմար Շարիֆը հայտնի էր՝ որպես խաղատների, ձիարշավարանների մշտական այցելու, բրիջի մոլի սիրահար էր: Նա անգամ սյունակ էր վարում այդ թղթախաղի սիրահարների համար ամերիկյան Chicago Tribune-ում:
Իսկ ահա դերասանի անձնական կյանքը երկար ժամանակ գաղտնի էր արևմտյան մամուլի համար: 1950-ականներին նկարահանման հրապարակում ծանոթանալով եգիպտացի հանրահայտ դերասանուհի, եգիպտական կինոակադեմիայի կողմից դարի դերասանուհի հռչակված Ֆատեն Համամայի հետ (Faten Ahmed Hamama)՝ կրոնափոխ եղավ՝ ընդունեց իսլամ ու փոխեց իր անուն-ազգանունը, որպեսզի 1954 թվականին կարողանա ամուսնանալ իր սիրած կնոջ հետ: Ֆատենը դավանում էր իսլամ, ինչն էլ արգելք կարող էր լինել զույգի ամուսնությանը:Ծնողները դեմ էին որդու հավատափոխ լինելուն: Նրանց ամուսնությունը գրանցվեց Ալեքսանդրիայի մզկիթներից մեկում, սակայն Օմարի ծնողները չմասնակցեցին արարողությանը: Օմար Շարիֆը դերասանուհու երեք ամուսիններից երկրորդն էր: Զույգն ունեցավ մեկ որդի՝ Թարեքը, իսկ Համաման առաջին ամուսնությունից ուներ նաև դուստր:
Ֆատեն Համաման եգիպտական հասարակության մեջ քարոզել է ուժեղ, ինքնորոշված և անկախ կնոջ կերպարը: Հաշվի առնելով նրա մեծ համբավը՝ ռեժիսորները Ֆատեն Համամայի դերերով խորտակում էին իսլամական հասարակության մեջ ձևավորված տաբուները: Ամուսինները միասին նկարահանվել են նաև «Պայքար հովում» ֆիլմում:
Համաման հավանության չէր արժանացնում ամուսնու՝ Հոլիվուդում ու Եվրոպայում նկարահանվելու որոշումը ու կտրականապես հրաժարվել էր հեռանալ Եգիպտոսից: 1966 թվականին Ֆատենն ու Օմարը բաժանվեցին: Օմարը հույս ուներ հաշտվել կնոջ հետ, սակայն դա նրան չհաջողվեց: 1974 թվականին նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին:
Աղբյուրը <a href="http://168.am/2015/07/14/515436.html">© 168.am</a></br>

168.am-ը գրում է.Հուլիսի 10-ին կյանքի 83-րդ տարում մահացավ եգիպտական կինոյի աստղ, եվրոպական ու հոլիվուդյան կինոյի դերասան Օմար Շարիֆը՝ Մայքլ Դեմիտրի Շալհուբը (Michael Demitri Shalhoub):

Աշխարհահռչակ դերասանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 10-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։Նրա հայրը՝ Ջոզեֆ Շալհուբը, լիբանանցի էր, իսկ մայրը՝ Կլարա Շալհուբը, լիբանանապաղեստինյան ծագումով եգիպտուհի։ Ծնողները կաթոլիկ էին: Հայտնի է, որ Եգիպտոսի թագավոր Ֆարուքը մինչև 1952 թվականին գահընկեց լինելը հաճախ էր լինում նրա ծնողների տանն ու թղթախաղ խաղում դերասանի մոր հետ:

Դերասանն ավարտել է Կահիրեի համալսարանը՝  ստանալով մաթեմատիկոս- ֆիզիկոսի որակավորում։ Դերասանական  կարիերան սկսել է 1983 թվականից՝  խաղալով եգիպտական ֆիլմերում։ Առաջին ֆիլմը Յուսեֆ Շաիմի «Դժոխքի երկինքը» ֆիլմն էր, որը ներկայացվեց Կաննի կինոփառատոնում: Շարիֆը նկարահանվել է եգիպտական ավելի քան 20 ֆիլմում:

Օմար Շարիֆը հայտնի էր՝ որպես խաղատների, ձիարշավարանների մշտական այցելու, բրիջի մոլի սիրահար էր: Նա անգամ սյունակ էր վարում այդ թղթախաղի սիրահարների համար ամերիկյան Chicago Tribune-ում:

Իսկ ահա դերասանի անձնական կյանքը երկար ժամանակ գաղտնի էր արևմտյան մամուլի համար: 1950-ականներին նկարահանման հրապարակում ծանոթանալով եգիպտացի հանրահայտ դերասանուհի, եգիպտական կինոակադեմիայի կողմից դարի դերասանուհի հռչակված Ֆատեն Համամայի հետ (Faten Ahmed Hamama)՝ կրոնափոխ եղավ՝ ընդունեց իսլամ ու փոխեց իր անուն-ազգանունը, որպեսզի 1954 թվականին կարողանա ամուսնանալ իր սիրած կնոջ հետ: Ֆատենը դավանում էր իսլամ, ինչն էլ արգելք կարող էր լինել զույգի ամուսնությանը:Ծնողները դեմ էին որդու հավատափոխ լինելուն: Նրանց ամուսնությունը գրանցվեց Ալեքսանդրիայի մզկիթներից մեկում, սակայն Օմարի ծնողները չմասնակցեցին արարողությանը: Օմար Շարիֆը դերասանուհու երեք ամուսիններից երկրորդն էր: Զույգն ունեցավ մեկ որդի՝ Թարեքը, իսկ Համաման առաջին ամուսնությունից ուներ նաև դուստր:

Ֆատեն Համաման եգիպտական հասարակության մեջ քարոզել է ուժեղ, ինքնորոշված և անկախ կնոջ կերպարը: Հաշվի առնելով նրա մեծ համբավը՝ ռեժիսորները Ֆատեն Համամայի դերերով խորտակում էին իսլամական հասարակության մեջ ձևավորված տաբուները: Ամուսինները միասին նկարահանվել են նաև «Պայքար հովում» ֆիլմում:

Համաման հավանության չէր արժանացնում ամուսնու՝ Հոլիվուդում ու Եվրոպայում նկարահանվելու որոշումը ու կտրականապես հրաժարվել էր հեռանալ Եգիպտոսից: 1966 թվականին Ֆատենն ու Օմարը բաժանվեցին: Օմարը հույս ուներ հաշտվել կնոջ հետ, սակայն դա նրան չհաջողվեց: 1974 թվականին նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more