▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ Արցախում տեղի ունեցած մարտերից. հայտնի են ադրբեջանցի երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում,հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր  դիրքերի մատույցներում:

Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:

Հավելենք նաև, որ հակառակորդը  մարտադաշտում  է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ

զինծառայողներ 

Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ ԳագիկիՀայրապետյանը (1995թ.) և 

Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4

զինծառայողներ վիրավորվել են: 

Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է 

համապատասխան բժշկական միջամտություն: 

Երկուզինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի 

սպառնում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր 

վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների 

անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

pn6

 

pn

pn1pn3

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more