|
Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Երեխայի նկատմամբ սեռական հանցագործությունները նոր երևույթ չեն, սակայն վերջին տասնամյակում դրանց թիվն էականորեն աճել է ամբողջ աշխարհում: Որքան խստացվում են օրենքները, որքան իրազեկվում են մարդիկ, այդքան ավելանում են քրեական վարույթները: Եվ դա ոչ թե նշանակում է, որ դեպքերն են ավելանում, այլ դիմելիությունն է շատացել: Ու ներկայումս բացահայտվում են տարիներ առաջ տեղի ունեցած բազմաթիվ դեպքեր: Դա կիրառելի է նաև Հայաստանի համար: ՀՀ-ում նախկինում եղել են քրեական գործեր, որոնցով տուժողների թիվը եղել է 10-ից ավելին, իսկ մյուսները տուժող չեն ճանաչվել, քանի որ նրանք արդեն չափահաս էին ու պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն էր անցել, ինչը վկայում էր բազմաթիվ երեխաների նկատմամբ տարիներով իրականացվող սեռական բռնության մասին: Ներկայումս, մեկ քրեական գործերով տուժող երեխան մեկն է, հազվադեպ՝ 2-3-ը, ինչը նշանակում է, որ բռնարարները չեն հասցնում այլ երեխաների նկատմամբ էլ կատարեն սեռական հանցագործություններ: Այնուամենայնիվ, այս հանցագործություններն ունեն շատ բարձր լատենտայնություն, ընդ որում՝ երբեմն երեխայի ընտանիքին է թաքցնում այն՝ այդկերպ փորձելով երեխային պաշտպանել հասարակական պարսավանքից կամ այլ բացասական ազդեցությունից: |
«Մանկապղծության դեպքերի մեծ մասն ընտանիքի ներսում են»․ Դավիթ Թումասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


