▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամային մի՛ ծեծի. 8-ամյա աղջնակը չի թողել, որ հարբած հայրը մորը ծեծի, հայրը երեխային հրել է, որ իրեն չխանգարի

1in.am-ը գրում է. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Սերյոժա Հ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Սերյոժան 2015 թվականի մայիսի 8-ին, ժամը 21-ի սահմաններում, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, տանը վիճաբանության ժամանակ ծեծել է նախկին կնոջը՝ մազերից քաշելով գցել է գետնին, ոտքերով ու ձեռքերով հարվածել է նրա գլխին, կրծքավանդակին, ազդրերին և պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Սերյոժային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Դատարանում Սերյոժան ընդունել է, որ կնոջը ծեծել է: Նա հայտնել է, որ ամուսնալուծված են, բայց ապրում են նույն բնակարանում:

Դեպքի օրը ինքը տուն է մտել, ցանկացել է ջուր խմել, բայց կինը երեխային ասել է, որ շիշը գցի աղբամանը:

Ինքը դրանից ջղայնացել ու կնոջը ծեծել է: Ջարդել է նաև նրա հեռախոսը:

Տուժողը զանգել է հորը, հետո՝ ոստիկանություն:

Կնոջը ծեծելու համար Սերյոժան չի զղջացել, «չի ափսոսացել», բայց ասել է, թե չի հրաժարվում իր երեխաներից:

Երբ կնոջը ծեծել է, հարևանուհիները եկել ու իրենց բաժանել են:

Կնոջը ծեծելիս երեխաները՝ երկու դուստրերը տանն էին: Ավագ դուստրը, որ ութ տարեկան է, միշտ ասում է՝ մամային մի՛ ծեծի:

Այս դեպքից հետո, ըստ Սերյոժայի, ինքը կնոջն այլևս չի ծեծել: Ինքը կոմունալ վարձերը չի վճարում՝ այդ տանն ապրելով, բայց երբ տուն է գալիս, տեսնում է, որ սառնարանի և սանհանգույցի դռները փակ են…

Տուժող կինը հայտնել է, որ Սերյոժան իր նախկին ամուսինն է: Իրենք նույն բնակարանում են ապրում՝ մինչև բնակարանային հարցը լուծվի: Ինքը նախկին ամուսնու հետ ոչ մի հարաբերություն չունի: Նա անընդհատ հարբած է տուն գալիս, վեճեր ու ծեծ է հրահրում, անհանգստացնում է իրեն, երեխաներին, հարևաններին:

Դեպքի օրը նա տուն է եկել, առանց պատճառի սկսել է գոռգոռալ:

Այդ պահին երեխան լաց է եղել, ինքը գնացել է, որ երեխային հանգստացնի, ամբաստանյալը քաշել է իր մազերից, գցել է գետնին, ոտքերով ու ձեռքերով ծեծել է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more