▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալաթիայում երիտասարդի սպանության գործը բացահայտվել է. Նրան կացնահարել է հարազատ եղբայրը. news.am

Իր իսկ բնակարանում կացնահարված Երեւանի  բնակիչ 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի սպանությունը բացահայտվել է:

NEWS.am-ի տեղեկություններով՝  րոպեներ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել է նրա 27-ամյա եղբորը: Վերջինս խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը:

Եղբայրը պատմել է, որ տարաձայնություններ, հակասություններ են ունեցել եղբոր հետ, եւ ահա դեպքի օրը առավոտյան որոշել է վրեժխնդիր լինել, հաշվեհարդար տեսնել եղբոր հետ: Նա նշել է, թե լուսադեմին քնած ժամանակ երեք անգամ կացինով հարվածել է նրա գլխին:  

Եղբայրը սառնասրտությամբ պատմել է, որ մի անգամ երբ հարվածել է եղբորը, վերջինս սկսել է խռխռալ, եւ որպեսզի շատ չտանջվի, եւս երկու անգամ հարվածել է:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more