▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ ԱԽ անդամները պետք է անցում կատարեն բռնապետ Ալիևի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակի մասին քննարկումը, հուսով եմ, կկանգնեցնի ցեղասպան Ադրբեջանի քաղաքականությունը։

Ցավալի է, որ Արցախի վերաբերյալ պահանջը դարձել է ցեղասպանության վտանգի կանխարգելումը։

Անկախ քաղաքական խորքային տարաձայնություններից, հուսով եմ, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը գործադրել է բոլոր ջանքերը հարցի հայանպաստ կարգավորմանը՝ չզոհաբերելով հայկական շահը առկա աշխարհաքաղաքական հակասություններին։

ՄԱԿ ԱԽ անդամները պետք է կոչերից և պահանջներից անցում կատարեն բռնապետ Ալիևի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, հակառակ պարագայում, ակնհայտ է դառնում ստեղծված իրավիճակի նկատմամբ գերտերությունների լուռ համաձայնությունը։

Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր ջանքերը այս ծանր իրավիճակից դուրս գալու և շարունակելու պայքարը հանուն հզոր Հայաստանի և ազատ Արցախի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more