▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում կրակել են մարզպետի որդու վրա. news.am

News.am-ը գրում է. Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու՝ Լեւոն Նալբանդյանի վրա։ Այդ մասին հայտնեցին մեր աղբյուրները։

Մեր տեղեկություններով, երիտասարդը հրազենային վնասվածքներ է ստացել, նախնական վիրահատության է ենթարկվել Ալավերդիում, տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բուժկենտրոն։

Ոստիկանները հայտնաբերել են կրակողին էլ, զենքն էլ։

Մարզպետի որդին մտերիմ է եղել կրակողի հետ, եւ դեպքն էլ, նախնական տեղեկություններով, դժբախտ պատահար է որսի ժամանակ։ Թեեւ Ալավերդիում լուրեր են շրջանառվում, որ կրակոցն ամենեւին էլ պատահականություն չի եղել։ 

Լոռու մարզպետից այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more