▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լոֆթ»-ն իր ծննդյան տոնի ողջ հասույթը տրամադրելու է առողջական խնդիրներ ունեցող փոքրիկներին

Երեկ` դեկտեմբերի 8-ին,  «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնը տոնել է իր մեկամյակը։ «Լոֆթ»-ի համար հատկանշական այս օրը վերածվել է բարեգործական տոնի. այն 1,000,000 դրամը (+ տվյալ օրվա ողջ հասույթը), որը նախատեսված էր ծննդյան եռուզեռի համար, տրամադրվելու է փոքրիկների, ովքեր ունեն առողջական խնդիրներ։

Դեկտեմբերի 8-ին՝ «Լոֆթ»-ը հանդես է եկել  «Լոֆթն առանց տորթ» յուրահատուկ ձեւաչափով, որը ենթադրում է non stop բարեգործական միջոցառումների մի ամբողջ շարք։ Միջոցառումներից գոյացած ողջ հասույթը եւս փոխանցվելու է փոքրիկներիի բուժմանը:

Բարեգործական միջոցառումների շարքը մեկնարկել է առավոտյան 8-ից.

08:00-09:30 - առավոտյան յոգա Վահագն Վարդումյանի հետ (Հիմալայան յոգայի վարպետ)

14:00-16:00 - սովորում ենք համեղ պատրաստել Արտավազդ Սարուխանյանի հետ, («Հայ խոհարարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման» հ/կ, շեֆ-խոհարար),

15:00-16:00 - Լուսանկարչության մասին դասընթաց Արվին Քոչարյանի հետ, անհատական ցուցահանդեսի բացման արարողություն (Arvin Kocharian Productions-ի հիմնադիր, լուսանկարիչ),

17:00-18:00 -Սեմինար նորաձևության մասին Ֆաինայի հետ (դիզայներ, մոդելավորող),

18:30-20:00- Բիզնես թրեյնինգ Վահրամ Միրաքյանի ու Գրիգոր Առաքելյանի հետ («Ռազմավարական բիզնես», «Լոֆթ․բիզնես ակումբ»):

Երեկոյանին 20:30-ին մեկնարկել է համերգային երեկոն, որի  ժամանակ ելույթ են ունեցել մի խումբ երիտասարդ երաժիշտներ` Գոռ Թադևոսյանy և Տաթևիկ Ամիրբեկյանը, Ելենա Երևանը,  Դետք խումբը,  Արմեն Շահվերդյանը ( The Beautified Project ), Նեմրան, Nemra, Միքայել Ոսկանյանը և ընկերներ բենդը: Miqayel Voskanyan & friends band):

Համերգային երեկոյից հետո  պարային երեկոն շարունակվել է  DJ-ի և Mr. Gor ("Soul Power" խմբի ներկայացուցիչ) –ի մասնակցությամբ:

Հավելենք, որ  LOFT-ը ծննդյան օրվա  միջոցառումներից  գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է 7-ամյա Ռոզա Ավանեսյանի բուժմանը, ում  մոտ գլխուղեղի ուռուցք  են ախտորոշել: «LOFT-ն առանց տորթ» նախաձեռնության ընթացքում կուտակված ամբողջ գումարը բաշխել ևս երկու փոքրիկների մեջ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Փոքրիկ Միլենան տառապում է երիկամային քաղցկեղով: Յուրաքանչյուրիս նույնիսկ աննշան օգնությունը շատ կարևոր է փոքրիկի և նրա ընտանիքի համար, որը գտնվում է շատ ծանր վիճակում: 

2. Փոքրիկ Նատալին ծնվել է ամռանը՝ հունիսի 18-ին, Երևանում: Նրա մոտ առկա է աչքի ցանցաթաղանթի նորագոյացություն և շերտազատում: Երկու անչափահասներ՝ Նատալին և նրա քույրը, միայնակ մոր խնամքի տակ են, ով որևէ կերպ չի կարողանում հոգալ երեխայի բուժման ծախսերը: 

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օգնության ձեռք մեկնել այս ընտանիքներին, կարող են մասնակցել LOFT-ի առաջարկած միջոցառումներին (https://www.facebook.com/events/442443039283345/) կամ գումարը փոխանցել.

Առաջին դեպքում՝ Bridge of Health հիմնադրամի հաշվեհամարին

INECOBANK CJSC 
YEREVAN ARMENIA 
SWIFT CODE: INJSAM22 
AMD 2050622047431001 
RUB 2050622047431041 
USD 2050622047431020 
EURO 2050622047431040

Երկրորդ դեպքում՝ 

Նատալիի մոր՝ Լուսինե Ռոբերտի Բաբայանի անունով ՎՏԲ Հայաստան բանկում բացված հաշվեհամարին՝ 

AMD 16056021100700 
RUB 16056021100703 
USD 16056021100701 
EURO 16056021100702

Լուսանկարը` Kamoblogi

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more